Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

04 հուն 2025 11:33

Արյունը խոլեստերինից մաքրելու բնական միջոց, որը կարող է օգնել կարգավորել արյան ճնշումը

Արյունը խոլեստերինից մաքրելու բնական միջոց, որը կարող է օգնել կարգավորել արյան ճնշումըՍիրտ-անոթային համակարգի առողջությունը պահպանելու համար կարևոր է վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Խոլեստերինի մակարդակի կարգավորումը կարևոր է լուրջ բարդությունների կանխարգելման համար: 

Բնական միջոց, որը կարող է օգնել կարգավորել արյան ճնշումը, լավացնել արյան շրջանառությունը, նպաստել քաշի նվազեցմանը:

Թվարկված խնդիրների դեմ պայքարում լայնորեն օգտագործվող միջոցներից մեկը սխտորն է: Այն հակաօքսիդանտներ և մի խումբ սննդարար նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար: Կիտրոնի հետ համադրելու դեպքում կարող եք ստանալ բնական միջոց, որը կօգնի կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ճնշումը, նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Բաղադրիչներ
3 լիտր եռացրած ջուր
4 կիտրոն
4 պճեղ սխտոր:

Պատրաստման եղանակը
Մանր կտրատեք կիտրոնը, սխտորը, ավելացրեք եռացրած ջուրը, բաղադրիչները լցրեք 3 տարբեր ապակե տարաների մեջ:
Փակեք տարաները, 3 օր դրեք սառնարանում:

Օրվա ընթացքում օգտագործեք մի քանի ճաշի գդալ՝ առավոտյան քաղցած վիճակում:

Այս միջոցը հարկավոր է օգտագործել 40 օր շարունակ:
Ուշադրություն: Այս միջոցը հարկավոր է օգտագործել տարվա ընթացքում միայն մեկ անգամ: 

Եթե որևէ դեղամիջոց եք ընդունում, հարկավոր է խորհրդակցել այն նշանակած բժշկի հետ, նախքան այս միջոցն օգտագործելը: Ինքնաբուժումը կարող է բարդությունների պատճառ դառնալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր