Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

07 հուն 2025 18:36

Աշխատում ենք Իրանի սառեցված ակտիվները բացելու ուղղությամբ

Աշխատում ենք Իրանի սառեցված ակտիվները բացելու ուղղությամբԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, մեկնաբանելով դիվանագիտական ապարատի վերջին գործողությունները՝ Իրանի սառեցված ակտիվները բացելու ուղղությամբ, ասել է, որ սառեցված միջոցների հարցը մշտապես գտնվում է ԱԳՆ և համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում։ Այսդ մասին նշում է IRNA-ն։

Աբբաս Արաղչին իր հարցազրույցում ասել է. «Սառեցված միջոցների հարցը մշտապես գտնվում է արտաքին գործերի նախարարության և համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում»։

Արտգործնախարարն ընդգծել է. «Գումարների մի մասն ազատվել է ներդրված ջանքերի շնորհիվ, մյուս մասը դեռ սառեցված է։ Մեզ անհրաժեշտ են շարունակական հանդիպումներ, ուսումնասիրություններ և նոր նախաձեռնություններ այս ոլորտում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր