«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

29 հոկ 2016 16:48

Հնագետները բացել են Քրիստոսի գերեզմանը Երուսաղեմում

Հնագետները Տիրոջ Գերեզմանում Քրիստոսի թաղման մահճի վրայից հանել են մարմարյա սալաքարը:
Հետազոտողները մարմարյա սալաքարի տակ հայտնաբերել են մեծ քանակությամբ քարեր: Մարմարյա սալաքարըտեղադրվել է 1555 թ.-ին: Ազգային աշխարհագրական հասարակության անդամ հնագետ Ֆրեդերիկ Հիբերտի(Fredrik Hiebert) խոսքով, դեռևս շատ գիտական աշխատանքներ են սպասվում, սակայն վերջին հաշվով գիտնականները կկարողանան տեսնել, թե ինչպիսին է եղել այն մահճի մակերևույթը, որի վրա, ըստ ավանդույթի, հանգչել էր Քրիստոսի մարմինը:

Տիրոջ Գերեզմանը գտնվում է դեղնավարդագույն մարմարե գմբեթարդ մատուռում` էդիկուլայում (Կուվուկլիա)։ Գոյություն ունեցող Կուվուկլիան վերականգնվել է 1809-1810 թվականներին հույն ճարտարապետ Նիկոլայ Կոմինի նախագծով։ Այժմ այստեղ վերականգնողական աշխատանքներ են ընթանում Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի հուշարձանների և շինանյութերի պահպանման մասնագետ Անտոնիո Մարոպոլոյի գլխավորությամբ։

Գիտնականների խոսքով, գերեզմանի բացումը թույլ կտա հնագետներին պարզել, թե ինչու է սուրբ Հեղինեն, ով պեղումներ է անցկացրել Երուսաղեմում, որոշել, որ այդ գերեզմանը Քրիստոսի հուղարկավորման վայրն է։
Սուրբ Հեղինեն (Ֆլավիա Հուլիա Ելենա Ավգուստա) Կոնստանդիանոս Ա–ի դուստրն է, ով Հռոմեական կայսրության կայսր է եղել մեր թվարկության 306-337 թվականներին։ Համարվում է, որ իր ուխտագնացության ժամանակ նա հայտնաբերել է Տիրոջ Գերեզմանը, Կենարար Խաչը և քրիստոնեական այլ մասունքներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր