Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել          Տեսանյութ. Սահմանապահ ծառայությունը տեղեկացրեց, որ իմ այցելությունը Վերին Լարս արգելված է       Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին    

16 հուն 2025 11:27

Երևանում տուն է այրվել, երեք տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն

Երևանում տուն է այրվել, երեք տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոնՀունվարի 16-ին, ժամը 06:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:28-ին, մարվել՝ 06:31-ին: Այրվել է 20 կգ-ոց գազի բալոնի ռետինե խողովակը (մոտ 0,5 գմ), իսկ գազօջախը՝ ջերմահարվել:

Երեք տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր