Կենդանակերպի այս նշանների համար կլինի առաջընթաց, երջանկությունը գալիս է նրանց մոտ          Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ»       Սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց, ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով    

03 հուլ 2025 11:30

Հրդեհ է բռնկվել Հաղթանակ թաղամասի տներից մեկում, հայտնաբերվել է 3 մшրմին

Հրդեհ է բռնկվել Հաղթանակ թաղամասի տներից մեկում, հայտնաբերվել է 3 մшրմինՀուլիսի 3-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀրդեհԵրևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է տներից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել է տունը (մոտ 60 քմ), տան և կից տան տանիքները (ընդհանուր մոտ 120 քմ)։

Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր