Հունվարի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը          Արագածոտնի թեմը հունվարի 8-ին հրավիրում է միասնական ժամերգության և աղոթքի       Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին    

23 հուն 2025 09:34

Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է․«Հրապարակ»

Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է«Հրապարակը» գրում է․ ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները չեն դադարել, անգամ նոր ձեւ են ստացել:

Գործընթացն անձամբ համակարգում է խմբակցության քարտուղար, ՔՊ-ականների կողմից «Գեբելս» մականունը ստացած Արթուր Հովհաննիսյանը, որը 2018-ից առաջ Վահե Հակոբյանի կնոջ աշխատողն է եղել։  Պատմեցին, որ Հովհաննիսյանն անձամբ զգուշացնում է խորհրդարանում նախագծերը զեկուցող կառավարության ներկայացուցիչներին` որեւէ կերպ չարձագանքել այդ նախագծերի քննարկումների ժամանակ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի դիտարկումներին, եթե ուղիղ հարց չեն հնչեցնում՝ իրենց ուղղված, իսկ ուղիղ հարցադրումներին հնարավոր լակոնիկ պատասխաններ տալ։

ՔՊ-ում ոչ մի կերպ չեն մարսում նրանց պահվածքը Փաշինյանի նկատմամբ, որոշել են նրանց հալածել, բայց քանի որ ավելի ազդեցիկ միջոց չունեն, մանր ժուլիկների նման միայն կտցահարում են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 23․ 01․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր