Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

29 հուն 2025 09:03

«Opel»-ի վարորդները միացել են Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցին․«Հրապարակ»

«Opel»-ի վարորդները միացել են Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցին․«Հրապարակը» գրում է ․Հունվարի 17-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։

Ավագանու անդամը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500 000 դրամ:

Իսկանդարյանն էլ «Opel» ունի, և նա «Opel»-ի վարորդներին կոչ է արել հանդես գալ համանման հայցերով: Պարզվում է, որ ավագանու անդամի կոչին «Opel»-ի բազմաթիվ վարորդներ են արձագանքել: Մենք տեղեկացանք, որ մի շարք քաղաքացիներ դիմել են Գրիգոր Իսկանդարյանին, որ նա օգնի իրենք էլ հայցադիմումը լրացնեն:

«Ով մոտեցել է բոլորին իրավաբանական խորհրդատվություն արվել է մեր իրավաբանի կողմից, ամբողջովին հայցադիմումի շաբլոնները տրվել են, իրենց մնում է անուն-ազգանունները գրել, ստորագրել եւ մուտք անել դատարան։ Հստակ թիվ այս պահի դրությամբ չունենք, բայց իրավական խորհրդատվություն շատ մարդկանց ենք տվել, նաեւ՝ հայցադիմումի ձեւը»,-ասաց Գրիգոր Իսկանդարյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 29․ 01․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր