Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»          Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»       Փետրվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

31 հուն 2025 13:18

Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան մեր երկրի նկատմամբ, բայց «Խաղաղության պայմանագրի» համաձայնեցված դրույթներով այդ հարցերը փակվում են

Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան մեր երկրի նկատմամբ, բայց «Խաղաղության պայմանագրի» համաձայնեցված դրույթներով այդ հարցերը փակվում են«Դե յուրե հաստատված է, որ  ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային պահանջներ չկան: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան մեր երկրի նկատմամբ:

Բայց մենք Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարցը չենք բարձրացնում, ինչու, որովհետև «Խաղաղության պայամանագրի» արդեն իսկ համաձայնեցված մասում կան համաձայնեցված հոդվածներ, որ  ստորագրելու և վավերացնելու պարագայում այդ հարցերը փակվում են: Ընդհանրապես հանվում են:

Իրենք ասում են, որ մենք «Խաղաղության պայամանագիր» չենք ստորագրի, մինչև այդ հարցը չլուծվի բայց այդ հարցի լուծումը «Խաղաղության պայմանագրի» ստորագրումն է»,-ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր