«Mercedes»-ը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պատնեշին, կա վիրավոր          Վաղը կմատուցվի տարվա վերջին Սուրբ Պատարագը, մտածեք, թե որքան մոտեցաք Աստծուն կամ հեռացաք Նրանից․ Հայր Զաքարիա       Այս կենդանակերպի նշանները 2026 թվականին իրական ֆինանսական բում կապրեն    

05 փետ 2025 13:29

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինիՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, եթե դա ուկրաինացիներին խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի։ Զելենսկին այս մասին ասել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում:

«Եթե սա միակ տարբերակն է, որի դեպքում կարող ենք խաղաղության հասնել ուկրաինացիների համար և չկորցնել մարդկանց, իհարկե, մենք կգնանք դրան»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին նաև նշել է, որ այս դեպքում իր անձնական վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության ղեկավարի նկատմամբ նշանակություն չունի.«Ես նրան թշնամի եմ համարում և, ճիշտն ասած, կարծում եմ, որ նա էլ է ինձ թշնամի համարում»:

Պետության ղեկավարը նաև նշել է, որ այժմ Ուկրաինան չի կարող վերադարձնել բոլոր տարածքները և «չի կարող կորցնել միլիոնավոր մարդկանց՝ հանուն արդյունքի, որը կարող է և չգալ»։ Նա հավելել է, որ անհնար է նաև խախտել Սահմանադրությունը և գրավյալ տարածքները ճանաչել որպես ռուսական։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր