Այաթոլլա Ալիռեզա Արաֆին ստանձնել է Իրանի քաղաքականության ղեկավարումը          Իրանը երկու հրթիռային հшրված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռшզմաբազային, որի հետևանքով զnհվել և վիրшվորվել է մոտ 560 ամերիկացի զինվnր. ԻՀՊԿ       Խոր մտահոգությամբ ենք հետևում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հшրվածներից հետո տեղի ունեցող իրադարձություններին    

07 փետ 2025 13:02

«BMW»-ն կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան տուժածներ

«BMW»-ն կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան տուժածներԵրեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասի մոտ «BMW» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհին տեղադրված երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, կրկին դուրս եկել երթևեկելի գոտի, բախվել բաժանարար հատվածում տեղադրված բետոնե պաշտպանիչ արգելապատնեշին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում:  

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են բժշկական կենտրոններ:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր