Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

09 փետ 2025 19:40

Պաղեստինցիներին վերաբնակեցնելու Դոնալդ Թրամփի ծրագիրը խախտում է միջազգային իրավունքը.ՄԱԿ

Պաղեստինցիներին վերաբնակեցնելու Դոնալդ Թրամփի ծրագիրը խախտում է միջազգային իրավունքը.ՄԱԿ Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիներին վերաբնակեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը խախտում է միջազգային իրավունքը։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (HRC) կողմից ստեղծված անկախ հանձնաժողովի նախագահ Նավի Փիլայը։

«Թրամփը չափազանց վատ է հասկանում միջազգային իրավունքը։ Օկուպացված տարածքում ապրող մի խումբ մարդկանց բռնի տեղահանումը միջազգային իրավունքի խախտում է և հավասարազոր է էթնիկական զտումների»,-ասել է նա եվրոպական Politico հրատարակությանը տված հարցազրույցում։

Ըստ Փիլայի՝ «ոչ մի օրինական ճանապարհ» չկա՝ իրականացնելու Թրամփի՝ պաղեստինցիներին Գազայից հեռացնելու և այն ԱՄՆ-ի սեփականությանը փոխանցելու գաղափարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր