Փետրվարի 11-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայ-իրանական փոխգործակցությունը երկարամյա կապերի, վստահության և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների մոդել է    

09 փետ 2025 20:15

Երեկ ավտոբուսի կանգառում մի տաքսու վարորդ մոտեցավ և ասաց, որ «30 հազար դոլարի» չվճարած տուգանքներ ունի

«Երեկ ավտոբուսի կանգառում մի տաքսու վարորդ մոտեցավ և ասաց, որ «30 հազար դոլարի» չվճարած տուգանքներ ունիՆիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ ավտոբուսի կանգառում մի տաքսու վարորդ մոտեցավ և ասաց, որ «30 հազար դոլարի» չվճարած տուգանքներ ունի և ակնկալում է, որ անհույս վարկերի նման մի ծրագիր էլ իրենց համար անենք:

Իրեն անկեղծ ասացի, որ հիշում եմ, որ 2018թ. տուգանքների համաներումը դուր չեկավ շատ վարորդների, ովքեր տուգանքները պարտաճանաչ վճարել են եւ մի տեսակ մեղավոր դուրս եկանք նրանց առաջ:

Բայց ինձ մոտեցած տաքսու վարորդն ասում էր, թե իր վիճակում շատ մարդիկ կան եւ հիմնականում տաքսու վարորդներ: Ամեն դեպքում, սա էլ մտածելու թեմա է, բայց այստեղ հարկավոր է նաեւ պարտաճանաչ վճարած վարորդների ըմբռնումը:

Իհարկե, ինչպես անհույս վարկերի դեպքում, այս դեպքում էլ խոսքը կարող է վերաբերվել միայն մի քանի տարվա վաղեմության տուգանքներին ու ոչ թե համաներման, այլ սպիտակ դաշտում աշխատելու եւ կամաց-կամաց, այդ թվում եկամտային հարկի կամ տուրքերի նվազեցումներով վճարելու եղանակով: Մտածենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր