Տեսանյութ.Ես էլ Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ինչ անենք՝ նախաձեռնություն սկսենք, ստորագրահավաք անենք          Չնայած նախագահ չեմ, մեկ է, էլի ինձ հետ է ճշտումներ անում, արցախցի պատգամավորը Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին       Ոստիկանները քաղաքացուց պահանջել են իջեցնել անդրավարտիքը, ապա՝ ծեծել, արցունքաբեր գազ կիրառել․ շոշափվում են ոստիկանության պաշտոնյայի և ՔՊ-ական պատգամավորի անունները    

11 փետ 2025 12:41

Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջ

Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջԱդրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր իրադարձությունների մեջ: 
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին և մինչև օրս պատասխանը չի ստացել ադրբեջանական կողմից:  

«Տարածաշրջանում որևէ իրադարձություն տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների դրական կամ բացասական միջնորդությունների և միջամտությունների առնվազն փորձերի: Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջ: Օրինակ բերեմ՝ Ադրբեջանի բանակցելու պատրաստակամությունը կոնկրետ ինչ-որ տեղերում և կոնկրետ ինչ-որ տեղերում դրանից հրաժարումը և այլն»,-ասաց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով հարցին՝ Բաքուն Մոսկվայի հետ կոմունիկացնո՞ւմ է բանակցվող փաթեթը՝ Սիմոնյանն ասաց, որ չի կարող ասել, չի էլ կարող բացառել որևիցե բան:

«Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը հասկանում է, որ Հայաստանի անկախությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի անկախության ապագան և Ադրբեջանի ինքնիշխանությունը, դրա ապագան, այդ բոլոր հարցերը շատ փոխկապված են: Եվ դա մեր ձեռքում է: Եվ այսօր մենք պատմական շանս ունենք այդ հարցը մեկընդմիշտ լուծել և մեր ժառանգներին, սերունդներին խաղաղ համակեցություն թողնել»,–ընդգծեց խորհրդարանի ղեկավարը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր