Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

11 փետ 2025 19:20

Պետք է ամեն գնով խուսափենք Գազայում ռազմական գործողությունների վերսկսումից

Պետք է ամեն գնով խուսափենք Գազայում ռազմական գործողությունների վերսկսումիցՊաղեստինյան ահաբեկչական խմբավորման՝ փոխանակումը դադարեցնելու մտադրության մասին հայտարարությունից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը հորդորել է երեքշաբթի շարունակել պատանդների ծրագրված ազատ արձակումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Մենք պետք է ամեն գնով խուսափենք Գազայում ռազմական գործողությունների վերսկսումից, որը կհանգեցնի հսկայական ողբերգության։ Երկու կողմերն էլ պետք է լիովին հարգեն հրադադարի համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները և Դոհայում վերսկսեն բանակցությունները երկրորդ փուլի համար», -ասված է հայտարարությունում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին երկուշաբթի հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է շաբաթ օրը ազատ արձակի Գազայում պահվող բոլոր պատանդներին, հակառակ դեպքում նա կառաջարկի չեղարկել հրադադարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր