Որոնք են հաղթող մարդկանց բնորոշ առաջընթացի 10 կանոնները          Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ       Բնական հրաշալի միջոց, որը կազատի հազից ու մրսածությունից և ամբողջովին անվնաս է    

13 փետ 2025 13:35

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում, անսահման պարգևավճարներ են տալիս

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում, անսահման պարգևավճարներ են տալիսՈսկու վաճառքով զբաղվող տնտեսվարողները կրկին հավաքվել են կառավարության մոտ՝ իրենց դժգոհությունը հայտնելու Հարկային օրենսգրքում վերջին արված փոփոխություններից։ Նրանց խոսքով, փոփոխություններ են կատարել առանց իրենց հետ քննարկելու, առանց իրենց կարծիքը լսելու։ 

«25 տարուց ավելի ոսկու առևտրով ենք զբաղվում։ Ամեն տարի պակասում են գնորդները։ Առևտրի ոլորտում չափազանց վատ վիճակ է։ 

Ի՞նչ անենք։ Եղածն էլ փակե՞նք, ճամպրուկները  հավաքե՞նք։ Դա՞ է իրենց ուզածը։ Ասում են՝ կուզեք աշխատեք, չեք ուզի՝ մի աշխատեք։ Այդ քաղաքականությունը վարում էին միշտ։ Ինչո՞ւ մերժեցինք նախորդ իշխանություններին։ Իրենց մոտ հարց չի՞ առաջանում։ Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում, որ երկիր ուզում են, գնում են ընտանիքներով, անսահման պարգևավճարներ են տալիս։ Ինչի՞ հաշվին»,- նշեցին տնտեսվարողները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր