Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

20 փետ 2025 17:17

Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով

Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքովՁերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ երկու անձ ապօրինի զենք- զինամթերք պահելու կասկածանքով բերվել է ՔՈ Շիրակի մարզային վարչություն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը:

Հայտնում ենք, որ քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը:  Այս մասին գրված է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»,-ասված է գրառման մեջ:
 
․․․․․
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահը ոստիկանությունից ազատ են արձակվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ-ից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր