Վեհափառը հրավեր ստացել է և մտադիր է ներկա գտնվել Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հnւղարկավորությանը          Տեսանյութ.Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը       Ի պատասխան երեկվա իրադարձությունների, Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական վարչակարգին պատկանող ռազմական համալիրներում գտնվող հրամանատարական կետին    

21 փետ 2025 15:10

Երևանում ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն է կանչվել

Երևանում ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն է կանչվելԵրեկ հիացմունքի արժանի մի դեպք է տեղի ունեցել հանրային տրանսպորտում։

Տիգրան Մեծի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ երթևեկելիս 54 համարի երթուղին սպասարկող մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Վարորդը կանգնել է կանգառում, ուղևորներին խնդրել իջնել։ Ուղևորներից մեկը (քանի որ համաձայնությունը չունեմ, անձամբ չեմ ճանաչում, տվյալները չեմ հրապարակում)` Մ. Գ.-ն, հրաժարվել է իջնել, զանգել է շտապօգնություն, սպասել այնքան, մինչև կմոտենան և առաջին բուժօգնություն ցույց կտան։

Ուղևորը, այդ ընթացքում վարորդի հեռախոսով կապի մեջ լինելով «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի մասնագետների հետ, փակել է մեքենայի դռները, սպասել այնքան, մինչև վարորդին օգնություն ցուցաբերեն, և մեքենան կթողնի անվտանգ։

Այս պահին վարորդը գտնվում է հիվանդանոցում։ Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում։

Խորը հիացմունքով ու անխնա երախտագիտությամբ շնորհակալություն ուղևորին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ Մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր