Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

21 փետ 2025 23:03

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձերը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձերըԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու փորձը։

«Մենք դատապարտում ենք այս արարքը` որպես կրոնական ազատության դեմ բացահայտ հարձակում և Երուսաղեմի սրբավայրերը կառավարելու պատմական ստատուս քվոյի տագնապալի խախտում»,- նշվում է խորհրդի գլխավոր քարտուղար, վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլայի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությունն ահազանգում է, որ Իսրայելի իշխանությունները փորձում են խլել հայոց եկեղեցուն պատկանող ունեցվածքը։ Երուսաղեմի պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին արնոնայի (հարկային պարտքերի) հարցով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր