Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

22 փետ 2025 11:46

Ոմանք վախենում են Իսրայելից, քանի որ​​ այդ երկրին աջակցում է Ամերիկան, բայց մենք չենք վախենում

Ոմանք վախենում են Իսրայելից, քանի որ​​ այդ երկրին աջակցում է Ամերիկան, բայց մենք չենք վախենումՈմանք վախենում են Իսրայելից, քանի որ​​ նրան աջակցում է Ամերիկան, բայց մենք չենք վախենում: Ինչպես փոխանցում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Նրանց թվում է, թե մեզ սպառնալով կարող են մեզ ստիպել անել այն, ինչ իրենք են ուզում: Մենք մարդ ենք և արժանապատվորեն բանակցություններ ենք վարում, բայց մտադիր չենք ենթարկվել ուժին։ Եթե տարածաշրջանի միլիարդավոր մահմեդականները եղբայրներ լինեին, ապա երկու միլիոն բնակչություն ունեցող ցեղասպան սիոնիստական ​​ռեժիմը չէր կարողանա նման իրավիճակ ստեղծել մահմեդականների համար։ Մեզ բաժանեցին տարբեր էթնիկական և կրոնական խմբերի և հանեցին իրար դեմ։ Ոմանք վախենում են Իսրայելից, քանի որ այդ երկրին աջակցում է Ամերիկան, բայց մենք չենք վախենում և չենք վախենա, դա վայել չէ մեր հասարակությանը»,-ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր