Արտակարգ դեպք Երևանում, տղամարդը վնասվածք է ստացել շարժասանդուղքից վայր ընկելու հետևանքով

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ տեսուչ Հարությունյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 27-ամյա Արման Բ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արման Բ․-ն հայտնել է, որ Ոսկերիչների փողոցում ժամը 12։30-ի սահմաններում տեսաձայնագրման սարքերի տեղադրման ընթացքում շարժասանդուղքի կոտրվելու հետևանքով վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները: