Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է պատմական Անիի կամրջի վերականգնման արձանագրություն          Իրանը տրամադրված է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ       Ութ տարի առաջ այս երկիրը բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ    

23 փետ 2025 21:02

Հանուն Ուկրաինայում խաղաղության ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից

Հանուն Ուկրաինայում խաղաղության ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնիցԵս պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ 2025 թվականի պլանների վերաբերյալ ասուլիսում։ 

Զելենսկին շեշտել է, որ բանակցությունների մասնակից պետք է լինեն Ուկրաինան, Եվրոպան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։

«Կենտրոնացած եմ Ուկրաինայի անվտանգության վրա և մտադիր չեմ տասնամյակներ շարունակ լինել իշխանության ղեկին։ Բանակցությունների մասնակից պետք է լինեն Ուկրաինան, Եվրոպան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Այսպիսին պիտի լինի բանակցային սեղանը։ Թրամփից անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։ Ես հավատում եմ, որ նա կօգնի ավարտին հասցնել պատերազմը»,-նշել է նա։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր