Տեսանյութ․Հնդկաստանում տեղացած անձրևները ջրհեղեղների և սողանքների պատճառ՝ կան զոհեր և անհետ կորածներ          Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու       Նորաշեն գյուղում այրվել է անասնագոմ, կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն    

25 փետ 2025 11:17

Բեռնատարը մերկասառույցի պատճառով կոտրել է բնակչի տան քարե պարիսպը, ապա՝ գազախողովակները ու կողաշրջված հայտնվել տան տարածքում

Բեռնատարը մերկասառույցի պատճառով կոտրել է բնակչի տան քարե պարիսպը, ապա՝ գազախողովակները ու կողաշրջված հայտնվել տան տարածքումՓետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Պարգև Մ.-ն, իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով  Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Նորքի այգիներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան քարե պարսպին, ապա՝ գազատար խողովակներին, կոտրել դրանք, ապա առաջ ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան տարածքում՝ լուսամուտի մոտ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և «Երևանի ԳԳՄ»-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վթարված գազախողովակները վերանորոգելու ուղղությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մերկասառույց ճանապարհը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր