Թուրքիան 2026 թվականին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը          Դիլիջանի թունելը ամբողջությամբ կփակվի երթևեկության համար       Կшլшնավորվել է Պապիկյանի խորհրդականի տղան, ով կասկածվում է «Չաղ Ռուստամ»-ի տան մոտ մшհվան ելքով «ռազբորկայի» մեջ    

26 փետ 2025 10:46

Տեսանյութ.Ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս»-ի ղեկավարության միջև խոսակցություններից

Տեսանյութ.Ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս»-ի ղեկավարության միջև խոսակցություններից Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև խոսակցություններից, որոնց մեծ մասում վարորդներին հրահանգում են  քաղաքացիների կողմից ուղեվարձը չվճարելու դեպքում չվարել ավտոբուսը։

«Տղե՛րք ջան, բարև ձեզ, Վահեն ա ձեր հետ խոսում։ Տղե՛րք ջան, ուրեմն լսեք, ցավդ տանեմ, եթե չեն վճարում, ընդհանրապես չեք քշում, չեք շարժվում տեղից, կանգնեք, մի՛ քշեք, մինչև չվճարեն։ Էն որ ստից «դռռցնում ա», վերցրե՛ք կտրոնը, նայե՛ք, որ չխաբեն ձեզ, ոչ մեկս էշ չենք, մենք ուզում ենք գնանք արդար նպատակի։ Ով «վիզ դրեց» չվճարողների դեմ, ես իրան պատասխան եմ տալիս իր աշխատանքով, եկեք պայքարենք թող վճարեն»,–ասվում է տարածված ձայնագրություններից մեկում։

«Տղե´րք ջան, ձերոնց ասեք՝ ում ավտոն ընդդիմադիր նստի, վռազ կապվեն ձեր հետ, դուք էլ մեզ ասեք արագ, իմանանք՝ ինչ ենք անում»,-ասվում է մյուս ձայնագրությունում։

Երևանի Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ մեկտեղված են բոլոր ձայնագրությունները․

«Այս ձայնագրությունը ապացուցում է ավինյանական նվաստ պահվածքը քաղաքացիների հանդեպ։ Ձայնագրության մեջ ոմն սանձարձակ իրեն թույլ է տվել լկտի արտահայտություն երեխաների հանդեպ։ Պետք է պատասխան տան նման հրահանգ տվողները»,–գրել է Արշակ Սարգսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր