Իլոն Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի ցուցակը, նրա կարողությունը գնահատվում է 419,4 միլիարդ դոլար          2025 թ. ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը Հայաստանում կանցկացվի ամառային զորակոչ, զորացրումը՝ հունիսի 26-ից հուլիսի 31-ը       Թրամփը հայտարարել է 5 մլն դոլար արժողությամբ նոր «Ոսկե քարտ»-ի ներդրման մասին, որը ունի «Գրին քարտ»-ի առավելությունները    

26 փետ 2025 09:03

ՍԴ դատավորի մի թեկնածուի անուն էլ է շրջանառվում. ով է նա. «Ժողովուրդ»

ՍԴ դատավորի մի թեկնածուի անուն էլ է շրջանառվում. ով է նա. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ դատավորի եւս մեկ թեկնածուի հարց է քննարկվում իշխանական կուլիսներում: Մասնավորապես, այս պահին քննարկվում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի անունը, ով նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սրտով թեկնածու է:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունները ճշտել Զեյնալյանից, ով, լսելով մեր հարցը իր թեկնածու լինելու մասին, հայտարարեց. «Առանց մեկնաբանության»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 20-ին գրել էր, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը մտադիր է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ՍԴ տանել որպես դատավոր: Սակայն Փաշինյանը դրան ոչ մի կերպ չի արձագանքել, երկմտում է, քանի որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը դատարկ կմնա. ՔՊ խմբակցության ներսում չկա համապատասխան գիտելիքներով ու փորձով մեկը, ում կվստահեն այդ պաշտոնը:

Իսկ ինչ վերաբերում է Արտակ Զեյնալյանին, ապա հիշեցնենք, որ 2019-ի ամռանը նա հրաժարական տվեց արդարադատության նախարարի պաշտոնից: Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրան մերժեց նույն Ազգային ժողովում: 2022 թվականի հունիսի 27-ին Արտակ Զեյնալյանը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու էր, սակայն չընտրվեց ՔՊ-ի կողմից: Այդ օրերին Զեյնալյանը հայտարարել էր, որ իրեն ավելի շատ տեսնում է ՍԴ դատավորի պաշտոնում: Բայց հիմա նա Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր