Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին          ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները       «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները    

02 մար 2025 18:33

Տեսանյութ․Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, եկեղեցիների բակերում մեծ տոնախմբություններ են

Տեսանյութ․Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, եկեղեցիների բակերում մեծ տոնախմբություններ են Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որով ազդարարվում է Մեծ Պահքի մեկնարկը:

Մեծ Պահքը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։ Բուն Բարեկենդանին մատուցվող Պատարագին արդեն փակվում են խորանի վարագույրները և ամբողջ պահքի ընթացքում փակ են մնում և Մեծ Պահքի շրջանում հաղորդություն չի տրվի՝ բացառությամբ մի քանի տոնական օրերի:

Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի  խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր