Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

03 մար 2025 14:27

Կիևի ռեժիմը և Զելենսկին խաղաղություն չեն ուզում, Սպիտակ տանը տեղի ունեցած լեզվակռիվը ցույց տվեց, որքան բարդ է լինելու կարգավորման գործընթացը

Կիևի ռեժիմը և Զելենսկին խաղաղություն չեն ուզում, Սպիտակ տանը տեղի ունեցած լեզվակռիվը ցույց տվեց, որքան բարդ է լինելու կարգավորման գործընթացըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Սպիտակ տանը տեղի ունեցած լեզվակռիվը ցույց է տվել, թե որքան բարդ է լինելու ուկրաինական կարգավորման գործընթացը։ Միջադեպին նման գնահատական ​​է տվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Կիևի ռեժիմը և Զելենսկին խաղաղություն չեն ուզում, այլ ցանկանում են պատերազմի շարունակություն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար։ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր