Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ       Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքից 3 կմ հարավ-արևելք    

04 մար 2025 17:23

Պայթյուն է տեղի ունեցել Այգավան գյուղի բենզալցակայանում, կա երկու տուժած

Պայթյուն է տեղի ունեցել Այգավան գյուղի բենզալցակայանում, կա երկու տուժածՄարտի 4-ին, ժամը 16։39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա)․ կա երկու տուժած։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր