Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

09 մար 2025 15:04

Թուրքիան և մի շարք այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայի իրադարձությունների վրա

Թուրքիան և մի շարք այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայի իրադարձությունների վրաՍիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա անմիջական ազդեցություն են ունեցել Թուրքիան և մի քանի այլ երկրներ: Այս մասին Ֆրանսպրես գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

«Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ Թուրքիան և մի քանի այլ երկրներ անմիջական ազդեցություն են ունեցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Եվ հետևաբար, այժմ ծագած խնդիրների, ինչպիսիք են Իսրայելի կողմից սիրիական տարածքի լայնածավալ օկուպացիան, նրա կողմից Սիրիայի ողջ պաշտպանական և գիտական ​​ենթակառուցվածքի ոչնչացումը և դրա հետևանքով առկա բոլոր հակամարտությունների պատասխանատվությունը, բնականաբար, կրում են նրանք, որոնք իրականացրել են այդ փոփոխություններն ու զարգացումները: Իրանը հակամարտության մեջ չէ Թուրքիայի հետ, մենք Թուրքիայի հետ կշարունակենք մեր բարեկամական հարաբերությունները և խորհրդակցությունները տարածաշրջանային հարցերի շուրջ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրվանից Սիրիայում բախումներ են սկսվել նոր իշխանությունների անվտանգության ուժերի և տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր