Կրեմլը ակնկալում է, որ Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների մանրամասները          Շղթայական ավտովթար Սյունիքի մարզում, բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները       Աննա Վարդապետյանը պահանջում է քրեական հետապնդում հարուցել Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ    

12 մար 2025 14:29

Կրեմլը ակնկալում է, որ Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների մանրամասները

Կրեմլը ակնկալում է, որ Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների մանրամասներըԿրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ նախօրեին Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ելնում ենք նրանից, որ, ինչպես երեկ Ջիդդաում ասվեց, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և խորհրդական Ուոլցն այս օրերին տարբեր ուղիներով մեզ կտեղեկացնեն տեղի ունեցած բանակցությունների մանրամասների և ձեռք բերված փոխըմբռնումների մասին», - ասել է Կրեմլի խոսնակը։

Նա հավելել է, որ Կրեմլն ուշադիր ուսումնասիրում է բոլոր հայտարարությունները, որոնք արվել են նախօրեին Ջիդդաում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքներով։

«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք հայտարարությունները, որոնք արվել են բանակցությունների արդյունքների հիման վրա, ծանոթանում ենք Ջիդայում ընդունված համատեղ հայտարարության տեքստին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նախօրեին տեղի ունեցած բանակցությունները տևել են մոտ 9,5 ժամ։ Բանակցությունների արդյունքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կայքում հրապարակվել է կողմերի համատեղ հայտարարությունը, ըստ որի Ուկրաինան պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը, իսկ Վաշինգտոնն անհապաղ կչեղարկի հետախուզության տրամադրման դադարեցումը և կվերսկսի Կիևին օգնություն տրամադրելը։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են հնարավորինս արագ համապարփակ համաձայնագիր կնքել կարևոր օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ՝ Ուկրաինայի տնտեսությունը հզորացնելու նպատակով։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Ջիդայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո ասել է, որ Ուկրաինայի հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի, երբ ԱՄՆ-ն հարմար համարի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր