Մարտի 24-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վախ թե ֆոբիա.ինչպես են դրսևորվում և ինչ ազդեցություն են ունենում մարդու վարքի վրա       «Mercedes ML 350»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, նրա կյանքը փրկել չի հաջողվել    

21 մար 2025 16:10

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (The World Council of Churches) հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Հայտարարությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակում հնչեցրել է ԵՀԽ Էկումենիկ աստվածաբանական կրթության ծրագրի ղեկավար, պրոֆ. դոկտոր Անի Ղազարյան Դրիսին:

«Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը խորը մտահոգություն է հայտնում հայ  բանտարկյալների շարունակական ապօրինի կալանքի վերաբերյալ: Մարդկանց պատանդ վերցնելն ու պահելը միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի լրջագույն խախտում է »,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ դրա՝ 2020թ. նոյեմբերից մինչև 2023թ. հոկտեմբեր, Ադրբեջանն անօրինական կերպով գերեվարել է առնվազն 23 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, նախկին և ներկա պաշտոնյաների, զինվորականների:

«Նրանցից շատերը,ինչպես փաստագրել են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղբող կազմակերպությունները, ենթարկվել են խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքի:Մենք վերահաստատում ենք ապօրինի կալանավորված բոլոր անձանց անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելուպահանջը: Անձանց երկարատև կալանքը, որն ուղեկցվում է իրավական պաշտպանության խախտումներով, խաթարում է տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունըկոչ է անում Մարդու իրավունքների խորհրդին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու հայ պատանդների ազատ արձակումը և հորդորում է բոլոր կողմերին՝ կատարել իրենց իրավական պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակում:

«Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն իր համերաշխությունն է հայտնում Հայ Եկեղեցուն և ժողովրդին, ինչպես նաև այս իրավիճակից տուժած բոլոր մարդկանց, և վերահաստատում արդարության ու խաղաղությանն ուղղված հանձնառությունը», - ասվում է հայտարարությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր