Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այսօր կժամանի Հայաստան

«Իրանի Իսլամական Հանրապետության եւ նրա հարեւանների միջեւ երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների հարցերի շուրջ մշտական խորհրդակցությունների շրջանակներում մեր երկրի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի կայցելի Երեւան»,-ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ այցի ընթացքում, որը պետք է տեղի ունենա հայկական կողմի նախաձեռնությամբ, Արաղչին կհանդիպի իր գործընկերոջ, ինչպես նաև վարչապետի և Հայաստանի իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ։