Դեկտեմբերի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»       Դեկտեմբերի 16-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

24 մար 2025 11:45

«Վստրեչի» կամրջի մոտ բախվել են «Chevrolet»-ն ու «Mazda»-ն, կան հոսպիտալացվածներ

«Վստրեչի» կամրջի մոտ բախվել են «Chevrolet»-ն ու «Mazda»-ն, կան հոսպիտալացվածներՄարտի 23-ին, ժամը 22:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում բախվել են «Chevrolet» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները։

«Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երկու ուղևոր, «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ևս երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր