Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

25 մար 2025 12:38

Ավինյան ընտանիքի համար արդեն սովորական է դարձել մեր հայրենակից տարբեր խմբերին վիրավորելը

Ավինյան ընտանիքի համար արդեն սովորական է դարձել մեր հայրենակից տարբեր խմբերին վիրավորելըԱզգային ժողովի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ անհարգալից արտահայտություն է թույլ տվել քուրդ համայնքի նկատմամբ և պահանջեց, որ Ալեն Սիմոնյանը՝ որպես Ազգային ժողովի նախագահ դիրքորոշում կարտահայտի ու առնվազն ներողություն կխնդրի քուրդ ժողովրդից։

Ալեն Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ Ավինյանը որևէ մեկին վիրավորելու նպատակ չի ունեցել։

Մանուկյանն էլ ներողություն խնդրեց քուրդ ժողովրդից Ավինյանի արտահայտության համար։ «Ավինյան ընտանիքի համար արդեն սովորական է դարձել մեր հայրենակից տարբեր խմբերին վիրավորելը»։

Սիմոնյանն էլ հակադարձեց, որ եթե Մանուկյանը ցանկություն ունի ներողություն խնդրելու՝ կարող է իր համար ներողություն խնդրել։ «Դուք այն պատգամավորներից եք, որը սեռական բնույթի հայհոյանք էր գրել ֆեյսբուքյան էջում և սեռական բնույթի հայհոյանք էր գրել այն բոլոր մարդկանց, ովքեր քվեարկել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, դա միակ դեպքը չի, և եթե ուզում եք ներողություն խնդրել՝ այդ ցանկը շատ մեծ է, կարող եք գրանցվել և մոտավորապես 10 րոպե տարբեր բաների համար ներողություն խնդրեք»,-ասաց Սիմոնյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր