Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

25 մար 2025 14:32

ՀԱՊԿ-ն մի հատ իրեն պետք է վերանայի, հասկանա՝ ինքը գոյություն ունի թե չէ, մենք ի՞նչը վերանայենք

ՀԱՊԿ-ն մի հատ իրեն պետք է վերանայի, հասկանա՝ ինքը գոյություն ունի թե չէ, մենք ի՞նչը վերանայենքՄենք երբևիցե չենք հայտարարել, որ աշխարհի որևէ երկրի հետ խզում ենք կամ խզելու ենք մեր հարաբերությունները, նույնը վերաբերում է Ռուսաստանին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:

ԱԺ նախագահը նշեց, որ լարվածություն չկա, կա մեր կողմից հարցադրում. «Այն բաները, որ տեղի են ուեցել 20-23 ու նաև 2024 թթ-երին, մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել: Եվ խոսքը միայն ՀԱՊԿ-ի մասին չէ: Պետք է այդ խնդիրների շուրջ խոսենք, և մենք խոսում ենք ու շարունակելու ենք խոսել»,- հայտարարեց Սիմոնյանը:

Հարցին՝ քննարկումների արդյունքում հնարավո՞ր է վերանայվի ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հարցը, նա ասաց. «ՀԱՊԿ-ի հետ կապված ի՞նչը վերանայենք, ՀԱՊԿ-ը մի հատ իրեն պետք է վերանայի, հասկանա՝ ինքը գոյություն ունի՞ թե՝ չունի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր