Ռուբլին էժանացել է, ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 26-ի համար          «Ճապ»-ը, Էջմիածնի քաղաքապետն ու տեսախցիկի անհետացած կրիչը․ «Ժողովուրդ»       Ինչ նյարդայնացնող նվեր է տալիս Փաշինյանը ՔՊ-ականների ծնունդներին․ «Հրապարակ»    

25 մար 2025 15:12

Այն ինչ կատարվում է Ադրբեջանում առաջին հերթին խարան է հենց ՄԱԿ-ի համար՝ որպես միջազգային կազմակերպություն

Այն ինչ կատարվում է Ադրբեջանում առաջին հերթին խարան է հենց ՄԱԿ-ի համար՝ որպես միջազգային կազմակերպությունՈղբերգական է, որ 21-րդ դարում աշխարհում խաղաղության և անվտանգության համար ստեղծված կառույցն ուղղակի չի կարողանում կամ չի անում այն քայլերը, որոնք անհրաժեշտ է իր իսկ կանոնադրական նպատակների, իր իսկ կանոնադրական սկզբունքների, հիմնարար սկզբունքների պաշտպանության համար: Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչության դիմաց հավաքի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Սա համատարած է աշխարհում, բայց առնվազն մեր պարագայում մենք տեսնում ենք, որ այդ անգործությունը շատ ավելի ընդգծված է, կան մեխանիզմներ, կան գործողություններ, որ պետք է ձեռնարկվեն՝ ապահովելու համար առնվազն Բաքվում ապօրինաբար պահվող մեր պատանդների առողջական վիճակը, պահման պայմանները և, իհարկե, վերջ դնելու այդ դատական փաստին և անձանց հայրենադարձնելու իրենց հայրենիք»,- ասաց նա։

Նա շեշտեց, որ հավաքվածների խնդրանք-պահանջն է, որ օր առաջ շոշափելի և գործնական քայլեր ձեռնարկվեն աշխարհում խաղաղության և անվտանգության համար ստեղծված ՄԱԿ-ի կողմից, որի հիմնարար սկզբունքներից են հենց մարդու իրավունքների պաշտպանությունը և կանխվեն Ադրբեջանում տեղի ունեցող հանցագործությունները։

«Ի վերջո, ՄԱԿ-ն էլ պետք է հասկանա՝ այն ինչ կատարվում է Ադրբեջանում առաջին հերթին խարան է հենց իր համար՝ որպես միջազգային կազմակերպություն։ Եվ արդյոք ճիշտ է թույլ տալ, որ իր անդամ պետությունն այս ձևով ուղղակի ցինիկաբար ոտնահարի ամենատարրական սկզբունքները միջազգային իրավունքի և մնա անպատիժ, կամ առանց որևէ հետևանքի»,- հայտարարեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր