Մայիսի 5-ից կարմիր կրակե ձին բախտի ղեկը հանձնում է երեք կենդանակերպի նշանների          Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

25 մար 2025 22:47

Կրեմլը հրապարակել է Վաշինգտոնի հետ համաձայնեցված նոր փաստաթուղթը

Կրեմլը հրապարակել է Վաշինգտոնի հետ համաձայնեցված նոր փաստաթուղթըԿրեմլը հրապարակել է Վաշինգտոնի հետ համաձայնեցված նոր փաստաթուղթը։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են էներգահամակարգին հարվածների ժամանակավոր մորատորիումի գործողության։

Դրանք են` նավթավերամշակման ձեռնարկությունները, նավթա և գազատարները և պահեստները, էլեկտրաէներգիա արտադրող և փոխանցող ենթակառուցվածքները, ատոմակայանները և հիդրոէլեկտրակայանների ամբարտակները:

Ժամանակավոր մորատորիումը գործում է 30 օր՝ սկսած 2025 թվականի մարտի 18-ից և, փոխադարձ համաձայնությամբ, կարող է երկարաձգվել։ Ըստ փաստաթղթի՝ պայմանների խախտման դեպքում հակառակ կողմն իրավունք ունի իրեն ազատ համարել պարտավորություններից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր