Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ի՞նչ եղանակ է սպասվում ամռան առաջին օրերին          Իրանն ու ԱՄՆ-ն իրականում այնքան էլ մոտ չեն միջուկային խնդրի լուծմանը       Մայիսի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

31 մար 2025 10:44

Պատրաստ եմ առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին

Պատրաստ եմ առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին«Իմ Հզոր Համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հայտարարություն է տարածել 

Սիրելի գյումրեցիներ: Շնորհակալ եմ ձեզ, որ այս կարևոր շրջափուլում դուք կանգնեցիք իմ կողքին, իմ թիկունքին և իմացեք, յուրաքանչյուր քվե, որ ստացել եմ ձեզնից ինձ համար անգին է:
Ես, որպես «Իմ Հզոր Համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ.
Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին:
Ուրախ եմ, որ իմ դերն եմ ունեցել այն բանում, որ այս պատուհաս իշխող ուժը չկարողանա հաղթել  Գյումրիում: Հավատում եմ, որ սրանց անկումների շարքը սկսված է:
Իմաստնություն բոլորիս և բարի լուսաբաց հարազատ քաղաքիս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր