Երևանում «Kia Sportage»-ը գլխիվայր հայտնվել է մայթին, վարորդը և անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց          ՌԴ գրոհած 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, բնակելի շենք է վնասվել       9 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել    

01 ապր 2025 13:10

Հայտնաբերվել են Երևանում տղամարդու կյանքը դաժանությամբ խլած 4 անձինք, բոլորը եղել են նախկինում դատապարտված

Հայտնաբերվել են Երևանում տղամարդու կյանքը դաժանությամբ խլած 4 անձինք, բոլորը եղել են նախկինում դատապարտվածԱյսօր՝ ապրիլի 1-ին, ոստիկանները հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ժամերի ընթացքում բացահայտել են երեկ՝ մարտի 31-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Համո Սահյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը:
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանները բաժանվել են մի քանի խմբերի և ժամերի ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են 4 քաղաքացու, ովքեր կասկածվում են սպանությունը կատարելու մեջ:
 
Նշված անձինք հայտնաբերվել ու քրեական ոստիկանություն են տեղափոխվել Երևանի տարբեր վարչական շրջաններից, որից հետո նրանց ներկայացվել են Արաբկիրի քնչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել և այս պահին գտնվում են ձերբակալվածների պահման վայրում:
 
Նշված 4 անձինք նախկինում եղել են դատապարտված ու նրանցից մեկն էլ մարմնական վնասվածք է ստացել, երբ զոհը կծել է նրա մատը:
 
Այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում, բայց որ քրեական ոստիկանությունը ցուցաբերել է պրոֆեսիոնալիզմ և օպերատիվություն, դա ակնհայտ է:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածն էլ 54-ամյա Մարատ Սուվորովն է: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր