Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով       Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար    

04 ապր 2025 10:15

Ովքեր դուրս կմնան ՔՊ-ից. «Հրապարակ»

Ովքեր դուրս կմնան ՔՊ-ից. «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ ՔՊ-ն սեպտեմբերին պատրաստվում է համագումարի, որի ընթացքում նաեւ նոր վարչություն կընտրեն: Չնայած դեռ մոտ 5 ամիս կա, սակայն իշխող թիմում գլխանց գիտեն, թե ովքեր են դուրս մնալու վարչությունից։ Փաշինյանն ամենամոտ մարդկանց միջոցով շարքերին ուղղորդում է, որպեսզի իր սրտի վարչությունը ձեւավորվի։

Նոր կազմում չեն լինի Արփի Դավոյանը, որը, ի դեպ, վերջին նիստերին չի էլ հաճախում, Վաղարշակ Հակոբյանը, որը, ըստ ՔՊ մեր աղբյուրի, սերտաճել է օլիգարխներին, Սասուն Միքայելյանը, որը Փաշինյանի միակ ընդդիմախոսն է եւ Կոտայքի մարզի տեր-տնօրենն է դարձել, ու նրանից «դոշ են թափ տալիս» բոլորը: Թերեւս չի լինի նաեւ ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը, որի թոշակառու մոր շքեղ առանձնատունը մեծ աղմուկ բարձրացրեց: Արմեն Փամբուխչյանը, որի թոշակառու հայրը, շնորհիվ հովանավորչության, իր անունով մեծ վարկ էր ձեւակերպել: Բայց, բնականաբար, գլխավոր ինտրիգը Տիգրան Ավինյանն է:

Եթե մինչեւ սեպտեմբեր Փաշինյանի հրահանգով Երեւանի քաղաքապետին չկալանավորեն, ապա նրան դժվար է լինելու դուրս թողնել վարչությունից, քանի որ, ի տարբերություն մյուսների, Ավինյանն աջակիցների մեծ խումբ ունի կուսակցությունում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 04․ 04․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր