Տեսանյութ․Այսօր Մեծ պահքի 6-րդ կիրակին է, որը կոչվում է Քրիստոսի Գալստյան          Եղվարդ-Աշտարակ ճանապարհի երթևեկելի հատվածից Volkswagen-ը դուրս է եկել և հայտնվել ձորակում, կա տուժած       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 6-ին համար    

06 ապր 2025 10:01

Բրոկոլիի արմատներն ու տերևները շատ ավելի օգտակար են, մինչդեռ շատերը օգտագործում են միայն ծաղիկները

Բրոկոլիի արմատներն ու տերևները շատ ավելի օգտակար են, մինչդեռ շատերը օգտագործում են միայն ծաղիկներըՄարդկանց մեծամասնությունն օգտագործում է միայն բրոկոլիի ծաղիկները, արմատներն ու տերևները շատ ավելի օգտակար են

Բոլորս տեղյակ ենք, որ կա այնպիսի առողջարար բանջարեղեն, ինչպիսին բրոկոլին է։ Այս բանջարեղենի առողջության համար ունեցած օգուտները բազմաթիվ են։

Մարդկանց մեծամասնությունն օգտագործում է միայն բրոկոլիի ծաղիկները, որը պարունակում է հակաօքսիդանտների, կալցիումի, մագնեզիումի, վիտամին A, C և E-ի մեծ քանակություն։

Իսկ ինչ վերաբերում է բրոկոլիի տերևներին և ցողունին, ապա նշենք, որ բրոկոլիի 30 գրամ տերևները, որը հնարավոր է նետում եք, պարունակում են մարդու օրգանիզմին օրական անհրաժեշտ վիտամին A-ի 90 %-ը, որն էլ շատ կարևոր է իմունային համակարգի և տեսողության համար։ 30 գրամ բրոկոլիի տերևները պարունակում են օրգանիզմի համար օրական պահանջվող 43% վիտամին C-ն։ Վիտամին C-ն օգնում է քաղցկեցի կանխարգելմանը։

Նույնը վերաբերում է նաև բրոկոլիի ցողունին, որը քաղցրահամ է և պարունակում է առավել շատ մանրաթելեր, քան ծաղիկները։
Այնպես որ, հաջորդ անգամ փորձեք բրոկոլին եփել ամբողջությամբ՝ տերևների և ցողունի հետ միասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր