Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

08 ապր 2025 12:14

Իրանն ու ԱՄՆ-ն կհանդիպեն Օմանում՝ բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար

Իրանն ու ԱՄՆ-ն կհանդիպեն Օմանում՝ բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համարԻրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունները տեղի կունենան շաբաթ Օմանում։

«Իրանն ու ԱՄՆ-ը կհանդիպեն շաբաթ Օմանում՝ բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար: Սա և՛ հնարավորություն է, և՛ ստուգում, գնդակը գտնվում է ամերիկյան դաշտում»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։ 

Երեկ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ԱՄՆ-ն և Իրանն ուղիղ բանակցություններ են վարում։ 

«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և դրանք արդեն սկսվել են։ Շաբաթ օրն ԱՄՆ-ի և Իրանի միջև գրեթե ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի կունենան։ Կարծում եմ՝ բոլորը համաձայն են, որ գործարքի կնքումը նախընտրելի կլիներ։ ԱՄՆ-ն ազնիվ և շահավետ գործարքներ կկնքի այլ երկրների հետ, իսկ հակառակ դեպքում նրանց հետ ոչ մի ընդհանուր բան չի ունենա։ ԱՄՆ-ն կնախընտրեր Իրանի միջուկային ծրագրերի հարցը կարգավորել բանակցությունների միջոցով, ինչը համապատասխանում է նաև Թեհրանի շահերին»,-ասել էր նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր