Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

10 ապր 2025 21:19

Թրամփի վարչակազմը Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը բարձրացրել է ռեկորդային՝ 145 տոկոս

Թրամփի վարչակազմը Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը բարձրացրել է ռեկորդային՝ 145 տոկոսԱՄՆ-ն կրկին հայտարարել է չինական ապրանքների մաքսատուրքի հերթական բարձրացման մասին։ Ինչպես հայտնում է CNBC հեռուստաալիքը, այս մասին հայտնել է  Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդվում է՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել բարձրացնել Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը՝ հասցնելով դրանք ռեկորդային՝ 145 տոկոսի։

2025 թվականի փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրեց չինական ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը՝ սահմանելով 10 տոկոս։ Մարտի 4-ին այդ սակագինը կրկին վերանայվեց՝ հասնելով 20 տոկոսի։ Ապրիլի 2-ին Թրամփը ներկայացրեց «փոխադարձ մաքսատուրքեր» համակարգը, որի շրջանակում Չինաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանվեց 54 տոկոս մաքսատուրք։ 

Երեկ Թրամփը բարձրացրել էր չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքը մինչև 125%, մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Չինաստանը բարձրացրել էր ամերիկյան ապրանքների մաքսատուրքը մինչև 84%՝ սրվող պայքարում, որը սպառնում է խաթարել առևտուրը աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր