Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

11 ապր 2025 13:01

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէՀայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ 

«Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր