Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

11 ապր 2025 23:07

Միջուկային զենք ձեռք չբերելու Թրամփի պահանջների հետ Իրանի անհամաձայնությունը հղի է լուրջ հետևանքներով

Միջուկային զենք ձեռք չբերելու Թրամփի պահանջների հետ Իրանի անհամաձայնությունը հղի է լուրջ հետևանքներովԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 12-ին Օմանում ուղիղ բանակցություններ կանցկացնեն՝ նպատակ ունենալով թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը։

«Իրանցիների հետ բանակցությունները լինելու են ուղղակի, ես կցանկանայի դա շատ պարզ ասել»,- ասել է նա։

Սպիտակ տան խոսնակի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնարար նպատակն է երաշխավորել, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի։

«Նախագահը հավատում է դիվանագիտությանը և այդ նպատակին հասնելու համար նույն վայրում ուղիղ բանակցություններին»,- ընդգծել է նա։

«Բայց նա իրանցիներին և իր ազգային անվտանգության թիմին հասկացրել է, որ բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը պետք է ընտրություն կատարի»,-շարունակել է Լեւիթը:

Նրա խոսքով, Թրամփի պահանջների հետ Թեհրանի անհամաձայնությունը հղի է լուրջ հետեւանքներով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր