Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվողների          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ    

12 ապր 2025 15:23

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն քննարկելու են միայն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն քննարկելու են միայն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումըՕմանում՝ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն անուղղակի բանակցություններում քննարկելու են միայն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ Օմանում ընթանում է Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների խորհրդակցությունների առաջին փուլը։

Հիմնական բանակցողներն են Իրանի արտգործնախարարը և ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Իրանական կողմը հայտնել է, որ բանակցություններն անցկացվում են Օմանի միջնորդությամբ։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը նշել է, որ այս շփումները կարելի է որակել որպես հանդիպում, այլ ոչ թե բանակցություններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր