Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին          ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ       Վերջնաժամկետն՝ այսօր. ինչ են որոշել արցախցիները․ «Հրապարակ»    

13 ապր 2025 18:04

ԵՄ-ն դատապարտել է Սումիի վրա Ռուսաստանի կողմից այսօրվա հшրձшկումը

ԵՄ-ն դատապարտել է Սումիի վրա Ռուսաստանի կողմից այսօրվա հшրձшկումըԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել են այսօր Ուկրաինայի Սումի քաղաքի վրա Ռուսաստանի կողմից հարձակմանը, որի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ։

«Սիրտս կտոր-կտոր է լինում Սումիի այս առավոտվա կադրերից, երբ բնակիչները հավաքվել էին Ծաղկազարդի տոնին, իսկ նրանց դիմավորեցին ռուսաստանյան հրթիռները։ Սա սարսափելի օրինակ է այն բանի, որ Ռուսաստանը ուժեղացնում է գրոհները, մինչդեռ Ուկրաինան ընդունել է անվերապահ զինադադարը։ Իմ մտքերն այսօր ուկրաինացի ժողովրդի հետ են», - X-ի իր էջում գրել է Կայա Կալասը։

«Վրդովված ենք Սումի քաղաքի կենտրոնի վրա Ռուսաստանի կողմից իրականացված հանցավոր հրթիռային հարձակումից: Ռուսաստանը շարունակում է բռնության իր արշավը՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ այս պատերազմը գոյություն ունի և շարունակվում է միայն այն պատճառով, որ այդպես է որոշել Ռուսաստանը։ Իմ սիրտը զոհերի, նրանց ընտանիքների և բոլոր նրանց հետ է, որոնք տուժել են ագրեսիայի հերթական դաժան գործողությունից», - գրել է Կոշտան X-ի իր էջում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր