Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը

Ապրիլի 13
Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
11:00 - Ս. Պատարագ, ավարտին կկատարվի երեխաների օրհնության կարգ
17:00 - երեկոյան ժամերգություն, Դռնբացեքի արարողություն
Ապրիլի 14
Ավագ երկուշաբթի. Արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օր
09:00 - Առավոտյան ժամերգություն
17:00 - երեկոյան ժամերգություն
Ապրիլի 15
Ավագ երեքշաբթի. Տասը կույսերի հիշատակության օր
09:00 - Առավոտյան ժամերգություն
17:00 - երեկոյան ժամերգություն
Ապրիլի 16
Ավագ չորեքշաբթի, հիշատակ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության
09:00 - Առավոտյան ժամերգություն
17:00 - երեկոյան ժամերգություն
Ապրիլի 17
Ավագ հինգշաբթի. hիշատակ Խորհրդավոր ընթրիքի ու Սուրբ Հաղորդության հաստատման
09:00 - Առավոտյան ժամերգություն: Ավարտին` ապաշխարողների արձակման կարգ
11:00 - Ս. Պատարագ
16:00 - Ոտնլվայի արարողություն, ավարտին` յուղի օրհնություն
19:00 - Խավարման կարգ
Ապրիլի 18
Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օր
11:00 - Խաչելության կարգ
17:00 - Թաղման կարգ
Ապրիլի 19
Ավագ շաբաթ․ հիշատակ Հիսուսի կողմից դժոխքի ավերման և արդար հոգիների ազատագրման
09:00 - Առավոտյան ժամերգություն
17:00 - երեկոյան ժամերգություն
17:30 - Ճրագալույցի Ս. Պատարագ
19:30 Կանթեղներով երթ Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցուց
Ապրիլի 20
Սուրբ Զատիկ․ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոն
11:00 Ս. Պատարագ
Ապրիլի 21
Մեռելոց․ Ննջեցյալների հիշատակության օր
10:30 - Ս. Պատարագ, ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ