Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում, «Howo» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել          Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկման       100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել    

14 ապր 2025 10:48

Երևան-Գյումրի ճանապարհին մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել

Երևան-Գյումրի ճանապարհին մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվելԱյսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկի մոտ 10 կմ-անոց հատվածում: 

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղացած առատ ձյան հետևանքով ճանապարհը դարձել է մասամբ անանցանելի, ու պատճառը այդ ճանապարհը սպասարկող ճանշինի թերի աշխատանքն է, ինչպես նաև որոշ ավտոմեքենաների ոչ ձմեռային անվադողերը։
 
Ձյան շերտից ճանապարհը չմաքրելու հետևանքով մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, բարեբախտաբար՝ առանց զոհերի և վիրավորների:
 
Հիմա՝ արդեն 3 ժամից ավելի է՝ ճանշինը չի բարեհաճում, որպեսզի ճանապարհը մաքրի ձյան շերտից:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր