Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից, դադարեցնում եմ քաղաքական և կուսակցական գործունեությունս       Ոստիկանապետ, ՆԳՆ փոխնախարար Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից    

14 ապր 2025 11:40

Կրակոցներ Երևանում, կա վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել է 10-ից ավելի կրակված պարկուճ ու մոտ 4 գնդակ

Կրակոցներ Երևանում, կա վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել է 10-ից ավելի կրակված պարկուճ ու մոտ 4 գնդակԱյսօր՝ ապրիլի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումատակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի: 

Բժիշկները տեղում Մաշտոցի պողոտայում կայանված վրացական համարանիշներով «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու, ապա նրան տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: 
 
Վերջինն ունեցել է գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորում և եղել է անգիտակից վիճակում: 

Ըստ նախնական տեղեկությունների, Մաշտոցի պողոտա 15 շենքի դիմաց կրակոցներ են հնչել, որի ժամանակ վնասվել է ոչ միայն «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, այլև կայանված «Jeep» մակնիշի ավտոմեքենան: 

Դեպքի փատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքները, վնասված ավտոմեքենաների սեփանակատերերի, վիրավորի ինքնությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր