Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած          Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Օգոստոսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 ապր 2025 21:31

Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին

Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմինԱյսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են նշված հասցե, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր